ՄՍԱԽ նախագահության նիստ
Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Մտավոր սեփականության ազգային խորհուրդ» ՀԿ նախագահության նիստը։ Նիստին ներկա էին նախագահության բոլոր անդամները։
Հրավիրյալի կարգավիճակով նիստին ներկա էր Դավիթ Հարությունյանը։ Քննարկումների արդյունքում կայացվեցին հետևյալ որոշումները.
- Որոշվեց առաջակայում կատարել կանոնադրական փոփոխություն, ըստ որի ՄՍԱԽ անդամ կարող են դառնալ ոչ միայն հեղինակներն ու գյուտարարները, այլև մտավոր գործունեությամբ զբաղվող ցանկացած անձ, ովքեր կամավոր հիմունքներով դիմում են ներկայացնում ՀԿ նահագահին։
- Որոշվեց Համագործակցության հուշագրեր ստորագրել միմյանց կանոնադրությունները փոխընդունելի այլ ՀԿ-ների և կազմակերպությունների հետ։
- Որոշվեց համագործակցել դրամաշնորհային կազմակերպությունների հետ, ներկայացնել ծրագրեր, որոնց իրականացմամբ կզբաղվեն ՄՍԱԽ անդամները։
- Որոշվեց ՄՍԱԽ նախագահության անդամ ընտրել Դավիթ Հարությունյանին, Քվեարկությունն անցավ միաձայն։